18:02  ,  20 մայիսի, 2023

«Ժիրոնան» տանը պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Իերեմի Պինոն (տեսանյութ)։ «Ժիրոնայի» պատասխան գոլը 24-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Լոպեսը (տեսանյութ

Հյուրերը հաղթանակի հասան ավելացված ժամանակում իսպանացի հարձակվող Ժերար Մորենոյի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ

«Վիլյառեալը» 60 միավորով 5-րդն է, «Ժիրոնան» 7-րդ տեղում է՝ 48 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ժիրոնա» - «Վիլյառեալ»՝ 1:2

Դավիդ Լոպես, 24 - Իերեմի Պինո, 9, Ժերար Մորենո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով