Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Բրենթֆորդը» հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։
8-րդ րոպեին խաղին հաշիվը բացեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ հյուրերի կամերունցի կիսապաշտպան Բրայան Մբեմոն (տեսանյութ)։ Վերջին րոպեներին էլ «Բրենթֆորդի» երրորդ գոլը խփեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող կիսապաշտպան Յոան Վիսան (տեսանյութ)։
37 խաղից հետո «Տոտենհեմը» 57 միավորով 7-րդն է, նույնքան միավոր ունի 8-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլան», որը 36 խաղ է անցկացրել։ «Բրենթֆորդը» 9-րդն է՝ 56 միավոր։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Տոտենհեմ» - «Բրենթֆորդ»՝ 1:3
Հարի Քեյն, 8 - Բրայան Մբեմո, 50, 62, Յոան Վիսա, 88
«Բորնմուտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)
«Ֆուլհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00
«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 18:00
«Վուլվերհեմփթոն» - «Էվերտոն»՝ 18:00
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Արսենալ»՝ 20:30
— Brentford FC (@BrentfordFC) May 20, 2023
WHAT. A. COMEBACK
— Brentford FC (@BrentfordFC) May 20, 2023
WHAT. A. WIN
WHAT. A. TEAM pic.twitter.com/DkuZSyI80v
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում