00:41  ,  19 մայիսի, 2023

«Նյուքասլը» հաղթեց եւ ամրապնդվեց երրորդ տեղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրից տեղափոխված խաղում «Նյուքասլ Յունայթեդն» ընդունեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

36 խաղից հետո «Նյուքասլը» 69 միավորով երրորդն է եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» (35 խաղ)։ «Բրայթոնը» (35 խաղ) 6-րդն է՝ 58 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուրից տեղափոխված խաղ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 4:1 (տեսանյութ)

Դենիս Ունդավ, 22, ինքնագոլ, Դենիել Բյորն, 45+5, Կալում Ուիլսոն, 89, Բրունու Գիմարայեշ, 90+1 - Դենիզ Ունդավ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով