15:12  ,  2 նոյեմբերի, 2012

«Ֆերարին» խախտել է ֆորմուլա-1-ի կանոնները

«Ֆերարի» թիմի ներկայացուցիչները խախտել է են ֆորմուլա-1-ի կանոնները: Աբու Դաբիի Մեծ մրցանակի նախապատրաստական փուլի ընթացքում «Ֆերարին» խախտել է մրցման պարետային ժամը:

Թիմի մասնագետները Ֆերնանդո Ալոնսոյի բոլիդի վրա աշխատել են գիշերվա ժամը 4-ից հետո, ինչն անթույլատրելի է, հայտնում է Reuters-ը:

«Ֆերարիի» նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի, քանի որ սա թիմի առաջին խախտում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում