18:05  ,  14 մայիսի, 2023

Պրեմիեր լիգա․ Էրլինգ Հոլանդը բարելավեց իր ռեկորդը՝ 36 գոլ (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բարելավեց իր ռեկորդը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

36-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Լիվերպուլում հյուրընկալվել է «Էվերտոնին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։

Երկրորդ գոլը խփեց Հոլանդը, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում Անգլիայում եւ առաջնությունում խփել է 36 գոլ (տեսանյութ

Այս մրցաշրջանում Հոլանդը նաեւ 12 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, 3 գոլ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 1 գոլ՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով