00:55  ,  14 մայիսի, 2023

«Ռեալը» պարտության մատնեց «Խետաֆեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

Արքայական թիմը 71 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Խետաֆեն» 18-րդն է՝ 34 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով