18:10  ,  13 մայիսի, 2023

«Ռեալ Սոսիեդադը» բաց թողեց հաղթանակը «Ժիրոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց «Ժիրոնային» եւ բաց թողեց հաղթանակը 2:0-ից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Սկզբնամասում դաշտի տերերը երկու գոլ խփեցին։ Աչքի ընկան իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը եւ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան։

Մինչեւ ընդմիջումց հյուրերից գոլի հեղինակ դարձան բրազիլացի պաշտպան Յան Կոուտուն եւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Ռեալ Սոսիեդադը» 62 միավորով չորրորդն է, «Ժիրոնան» 7-րդն է՝ 48 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Ժիրոնա»՝ 2:2 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 5, 11մ, Դավիդ Սիլվա, 24 - Յան Կոուտու, 37, Կրիստիան Ստուանի, 45+3

Հեռացում՝ Օրիոլ Ռոմեու («Ժիրոնա»), 87, երկրորդ դեղին քարտ

«Օսասունա» - «Ալմերիա»՝ 18:15 (Երեւանի ժամանակ)

«Վիլյառեալ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 20:30

«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով