17:27  ,  13 մայիսի, 2023

«Նյուքասլը» չհաղթեց հետնապահներից «Լիդսին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2։

«Նյուքասլից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։

«Լիդսի» կազմում աչքի ընկան անգլիացի պաշտպան Լյուկ Էյլինգը եւ դանիացի պաշտպան Ռասմուս Կրիստենսենը։

35 խաղից հետո «Նյուքասլը» 66 միավորով երրորդն է, «Լիդսը» (36 խաղ) 18-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Լյուկ Էյլինգ, 7, Ռասմուս Կրիստենսեն, 79 - Կալում Ուիլսոն, 31, 11մ, 69, 11մ

Չիրացրած 11մ՝ Պատրիկ Բեմֆորդի («Լիդս Յունայթեդ»), 28

Հեռացում՝ Խունիոր Ֆիրպո («Լիդս Յունայթեդ»), 90+1, երկրորդ դեղին քարտ

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Չելսի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 18:00

«Քրիսթալ Փելաս» - «Բորնմուտ»՝ 18:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Սաութհեմփթոն» - «Ֆուլհեմ»՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով