22:32  ,  8 մայիսի, 2023

«Էվերտոնը» հաղթեց «Բրայթոնին»` 5:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձան Մալին ներկայացնող կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն եւ անգլիացի կիսապաշտպան Դուայք Մաքնիլը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Բրայթոնի» անգլիացի դարպասապահ Ջեյսոն Սթիլը։ «Բրայթոնի» միակ գոլը խփեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։

33 խաղից հետո «Բրայթոնը» 55 միավորով 7-րդ տեղում է։ «Էվերտոնը» (35 խաղ) նախավերջին տեղից բարձրացավ 16-րդ տեղ՝ 32 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բրայթոն» - «Էվերտոն»՝ 1:5 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 79 - Աբդուլայե Դուկուրե, 1, 29, Ջեյսոն Սթիլ, 35, ինքնագոլ, Դուայթ Մաքնիլ, 76, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով