13:55  ,  8 մայիսի, 2023

Աննա Բադալյանը 3 մեդալ է նվաճել Ֆրանսիայում (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը մասնակցել է Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված Very Nice մրցաշարին։

Նա նվաճել է երեք մեդալ, հաղորդում է ՄՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Աննա Բադալյանը ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտում եւ գնդակով վարժությունում, արծաթե մեդալ՝ ժապավենով վարժությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում