Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։
Վերջնամասում Գյունդոգանը կարող էր եւ հեթ-տրիկ ձեւակերպել, սակայն արդյունավետ չիրացրեց 11-մետրանոցը։
34 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից» (34 խաղ)։ «Լիդսը» (35 խաղ) 17-րդն է՝ 30 միավոր։
«Մանչեսթեր Սիթին» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում։
10 #PL wins in a row for @ManCity! pic.twitter.com/KTTtjpG7uS
— Premier League (@premierleague) May 6, 2023
Լոնդոնյան դերբիում «Տոտենհեմը» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին» եւ 57 միավորով 6-րդն է։ «Քրիսթալ Փելասը» 12-րդն է՝ 40 միավոր։
«Չելսին» 3:1 հաշվով հաղթեց «Բորնմուտին» եւ 42 միավորով 11-րդ տեղում է։ «Բորնմուտը» 14-րդն է՝ 39 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)
Իլկայ Գյունդոգան, 19, 27 - Ռոդրիգո, 85
Չիրացրած 11մ՝ Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), 84
«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 45+1
«Բորնմուտ» - «Չելսի»՝ 1:3
Մատիաս Վինյա, 21 - Քոնոր Գալագեր, 9, Բենուա Բադյաշիլ, 82, Ժոաու Ֆելիշ, 86
«Վուլվերհեմփթոն» - «Աստոն Վիլա»՝ 1:0
Տոտե Անտոնիո Գոմեշ, 9
«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում