13:16  ,  6 մայիսի, 2023

ԱԱ․ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց 1/8 եզրափակիչի մենամարտը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտում է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը տվեցին Հայաստանի հավաքականի ավագին։ 

Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակիչում մենամարտել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ եւ հաղթել միավորների առավելությամբ։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Տայպեյի ներկայացուցիչ Լին Յուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում