01:55  ,  4 մայիսի, 2023

«Աթլետիկոն» հաղթեց «Կադիսին» եւ առաջ անցավ «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Կադիսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն եւ արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։

«Աթլետիկոն» 69 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին» (68 միավոր)։ «Կադիսը» 15-րդն է՝ 35 միավոր։ Առաջատար «Բարսելոնան» ունի 82 միավոր եւ չեմպիոնը հռչակվելու համար վերջին 5 տուրերում պետք է վաստակի 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Կադիս»՝ 5:1  (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 2, 27, Ալվարո Մորատա, 49, Յանիկ Կարասկո, 57, 11մ, Նաուել Մոլինա, 73 - Էնթոնի Լոսանո, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով