23:23  ,  2 մայիսի, 2023

«Բարսելոնան» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Օսասունային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

27-րդ րոպեին «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիի նկատմամբ վերջին հույս խախտման համար հեռացվեց հյուրերի իսպանացի պաշտպան Խորխե Էրանդոն։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 85-րդ րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

«Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Օսասունան» 9-րդն է՝ 44 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 1:0 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 85

Հեռացում՝ Խորխե Էրանդո («Օսասունա»), 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով