21:24  ,  30 ապրիլի, 2023

«Լիվերպուլն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով։

«Լիվերպուլը» առաջին երեք գոլերը խփեց առաջին 15 րոպեներին։ Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը, կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Տոտենհեմի» գոլերը խփեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը եւ բրազիլացի հարձակվող։

33 խաղից հետո «Լիվերպուլը» 56 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Տոտենհեմը» (34 խաղ) 54 միավորով նահանջեց 6-րդ տեղ։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղ նահանջած «Աստոն Վիլան» (34 խաղ)

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 4:3 (տեսանյութ)

Քյորթիս Ջոնս, 3, Լուիս Դիաս, 5, Մոհամեդ Սալահ, 15, 11մ, Դիոգու Ժոտա, 90+5 - Հարի Քեյն, 40, Սոն Հին Մին, 77, Ռիշարլիսոն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով