22:21  ,  29 ապրիլի, 2023

«Ռեալը» հաղթեց «Ալմերիային», Բենզեմայի հեթ-տրիկը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Ալմերիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Արքայական թիմից աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

«Ռեալը» 68 միավորով երկրորդն է եւ 8 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ալմերիան» 15-րդն է՝ 33 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ալմերիա»՝ 4:2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 5, 17, 42, 11մ, Ռոդրիգո, 47 - Լազարո, 45+1, Լուկաս Ռոբերտոնե, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով