20:26  ,  29 ապրիլի, 2023

Հետնապահ «Էլչեի» անսպասելի հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում հետնապահ «Էլչեն» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ եւ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։

27-րդ րոպեին հեռացվեց «Ռայո Վալիեկանոյի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիան Լեժյոնը։ Թվային առավելությունը «Էլչեն» վերածեց չորս գոլի։ Աչքի ընկան իսպանացի հարձակվող Տետեն, արգենտինացի հարձակվող Լուկաս Բոյեն, իսպանացի կիսապաշտպաններ Ֆիդել Չավեսն ու Խերարդ Գումբաուն։

«Էլչեն» 16 միավորով վերջինն է եւ նախավերջին տեղում գտնվող «Էսպանյոլից» (31 խաղ) հետ է 12 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 9-րդն է՝ 43 միավոր։

«Ռայո Վալիեկանոն» անցած տուրում 2:1 հաշվով հաղթել էր առաջատար «Բարսելոնային»։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Էլչե» - «Ռայո Վալիեկանո»՝ 4:0 (տեսանյութ)

Տետե, 45+1, Լուկաս Բոյե, 52, Ֆիդել Չավես, 53, Խերարդ Գումբաու, 72

Հեռացում՝ Ֆլորիան Լեժյոն («Ռայո Վալիեկանո»), 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով