19:53  ,  29 ապրիլի, 2023

«Բրայթոնի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Բրայթոնն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ 6:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան Գերմանիան ներկայացնող թուրք հարձակվող Դենիզ Ունդավը, գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը եւ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը։

«Բրայթոնը» 52 միավորով 8-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բրայթոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 6:0 (տեսանյութ)

Դենիզ Ունդավ, 6, 66, Պասկալ Գրոս, 13, 26, Դենի Ուելբեք, 39, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով