01:57  ,  27 ապրիլի, 2023

«Բարսելոնայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Ռայո Վալիեկանոն» հաղթեց իսպանացի կիսապաշտպան Ալվարո Գարսիայի եւ իսպանացի պաշտպան Ֆրանսիսկո Գարսիայի գոլերի շնորհիվ։

Կատալոնական թիմից աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Ռայո Վալիեկանոն» 9-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 19, Ֆրանսիսկո Գարսիա, 53 - Ռոբերտ Լեւանդովսկի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով