23:26  ,  26 ապրիլի, 2023

Մադրիդի «Աթլետիկոյի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Մալյորկային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի սերբ պաշտպան Մատիա Նաստասիչը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հավասարությունը վերականգնեց արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան եւ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

«Աթլետիկոն» 63 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից» հետ է 2 միավոր։ «Մալյորկան» 11-րդն է՝ 40 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 45+2, Ալվարո Մորատա, 47, Յանիկ Կարասկո, 77 - Մատիա Նաստասիչ, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով