13:54  ,  1 նոյեմբերի, 2012

Լիոնել Մեսի. Ես «կարճահասակ բռնապետ» չեմ

Ես փորձում եմ խաղալ իմ խաղընկերների համար, ասել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

«Ես իսկապես կարճահասակ եմ, սակայն բռնապետ չեմ: Ինձ համար միեւնույն է` ինչ են խոսում իմ մասին: Կարեւորն այն է, որ խաղընկերներս ճանաչում են ինձ: Ես փորձում եմ խաղալ նրանց համար, այլ ոչ թե հրամաններ տալ նրանց: Ինչպե՞ս կարելի է հրամաններ տալ նման աստղերի:

Մեր թիմում բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ կան, սակայն նոր խաղացողները չեն խանգարի: Ես հաճույքով կխաղամ Նեյմարի հետ»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում