01:03  ,  22 ապրիլի, 2023

«Արսենալը» վերջին րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց «Սաութհեմփթոնին» եւ հիմնական ժամանակի վերջին րոպեին խուսափեց պարտությունից՝ 3:3։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը եւ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

«Սաութհեմփթոնի» գոլերը խփեցին արգենտինացի կիսապաշտպան Կառլոս Ալկարասը, անգլիացի հարձակվող Տեո Ուոլքոթը եւ խորվաթ պաշտպան Դուե Չալետա-Ցարը։

«Արսենալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 3:3 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 20, Մարտին Էդեգոր, 88, Բուկայո Սակա, 90 - Կառլոս Ալկարաս, 1, Տեո Ուոլքոթ, 14, Դուե Չալետա-Ցար, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով