21:22  ,  16 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի կիսապաշտպան Անտոնիի եւ պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտի գոլերը։

30 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղ նահանջած «Նյուքասլ Յունայթեդից», որն այս տուրում 0:3 հաշվով պարտվել էր «Աստոն Վիլային»։ «Նոթինգեմ Ֆորեսթը» (31 խաղ) 18-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 (տեսանյութ)

Անտոնի, 32, Դիոգու Դալոտ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով