00:59  ,  9 ապրիլի, 2023

«Ռեալը» պարտվեց տանը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Վիլյառեալի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն, աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Խոսե Լուիս Մորալեսը։

«Ռեալից» գոլ խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, նաեւ ինքնագոլ գրանցվեց «Վիլյառեալի» իսպանացի պաշտպան Պաու Տորեսին։

Արքայական թիմը 59 միավորով երկրորդն է եւ 12 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 5-րդն է՝ 47 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 2:3 (տեսանյութ)

Պաու Տորես, 16, ինքնագոլ, Վինիսիուս Ժունիոր, 48 - Սամու Չուկվեզե, 39, 80, Խոսե Լուիս Մորալես, 70,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով