01:07  ,  8 ապրիլի, 2023

«Սեւիլիան» ու «Սելտան» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Սեւիլիան» ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Սեւիլիան» 19-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացավ երկու գոլ խփել։ Աչքի ընկան մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին եւ արգենտինացի պաշտպան Մարկոս Ակունյան։

«Սելտան» պարտությունից խուսափեց վերջին րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ «Սեւիլիայի» դարպասը գրավեցին իսպանացի հարձակվող Միգել Ռոդրիգեսն ու պորտուգալացի հարձակվող Գոնսալո Պասիենսան։

«Սեւիլիան» 32 միավորով 13-րդն է, «Սելտան» 9-րդն է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 2:2 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 43, Մարկոս Ակունյա, 81 - Միգել Ռոդրիգես, 89, Գոնսալո Պասիենսա, 90+3

Հեռացումներ՝ Պապ Գույ («Սեւիլիա»), 19, Մարկոս Ակունյա («Սեւիլիա»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով