01:05  ,  6 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Նյուքասլ Յունայթեդի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության նախորդ տուրերից տեղափոխված հանդիպումներ անցկացրին լավագույն քառյակում հաստատվելու համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլ Յունայթեդը»։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած մանչեսթերյան թիմն ընդունեց «Բրենթֆորդին» եւ առավելության հասավ  նվազագույն հաշվով անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ։

«Նյուքասլ Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ հաղթեց 5:1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնն ու բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը։ Աչքի ընկավ նաեւ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։

28 հանդիպումից հետո «Նյուքասլ Յունայթեդը» 53 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով չորրորդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուրից տեղափոխված խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 27

7-րդ տուրից տեղափոխված խաղ

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ»՝ 1:5 (տեսանյութ)

Կուրտ Զումա, 40 - Կալում Ուիլսոն, 6, 46, Ժոելինտոն, 13, 90, Ալեքսանդր Իսակ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում