00:57  ,  4 ապրիլի, 2023

«Տոտենհեմը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

68-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ «Էվերտոնին» պարտությունից փրկեց անգլիացի պաշտպան Մայքլ Քինի գոլը 90-րդ րոպեին։

«Տոտենհեմը» 50 միավորով չորրորդն է։ «Էվերտոնը» 15-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Մայքլ Քին, 90 - Հարի Քեյն, 68, 11մ

Հեռացումներ՝ Աբդուլայե Դուկուրե («Էվերտոն»), 58, Լուկաս Մոուրա («Տոտենհեմ»), 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում