Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Լիոնի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Հյուրերի գոլը 56-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան։
ՊՍԺ-ն 66 միավորով առաջինն է եւ 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լանսին»։ «Լիոնը» 9-րդն է՝ 44 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»՝ 0:1 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 56
Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), 39
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում