Տեղի ունեցավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»
«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» / «Ֆուլհեմ»
Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 22-23-ին։
Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաշվով հաղթել էր «Բարնլիին» (6:0), «Շեֆիլդ Յունայթեդը»` «Բլեքբերն Ռովերսին» (3:2), «Բրայթոնը»՝ «Գրիմսբի Թաունին» (5:0):
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ» խաղում հաշիվը դեռ չի բացվել։ Ընթանում է առաջին խաղակեսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում