01:56  ,  13 մարտի, 2023

«Բարսելոնային» հաղթանակ բերեց Ռաֆինյայի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կատալոնական թիմի գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

87-րդ րոպեին «Աթլետիկի» գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը գրավեց հյուրերի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց ձեռքով խաղ (տեսանյութ

«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 33 միավոր։   

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ռաֆինյա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով