18:52  ,  11 մարտի, 2023

«Ռեալի» կամային հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին արդեն 8-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խոսելուի գոլի շնորհիվ։

22-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 39-րդ րոպեին չեմպիոններին հաշվի մեջ առաջ մղեց խփեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Ավելացված ժամանակում մադրիդյան թիմի երրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

«Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 3:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 22, Էդեր Միլիտաո, 39, Մարկո Ասենսիո, 90+3 -  Խոսելու, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով