01:54  ,  11 մարտի, 2023

ԵԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճել է բրոնզե մեդալ։ 10 մետրից 60 կրակոցով պայքարում նա խոցել է 577 միավոր եւ 59 մասնակցի մեջ գրավել երրորդ տեղը։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում են նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում