Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
15-րդ րոպեին կատալոնական թիմից խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որին գերազանց փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
55-րդ րոպեին «Վալենսիայի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, որի հարվածից հետո ուղղահայց դարպասաձողից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
59-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մոտ մրցակցի նկատմամբ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
«Բարսելոնան» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վալենսիան» նախավերջինն է՝ 23 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1:0 (տեսանյութ)
Ռաֆինյա, 15
Չիրացրած 11մ՝ Ֆերան Տորես («Բարսելոնա»), 55
Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), 59
«Ռայո Վալիեկանո» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)
«Բետիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 00:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում