02:10  ,  5 մարտի, 2023

«Աթլետիկո» - «Սեւիլիա»՝ 6:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց «Սեւիլիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 6:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձամ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայն ու իսպանացի Ալվարո Մորատան։ «Սեւիլիայի» դարպասը գրավեցին նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ու բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

«Աթլետիկոն» 45 միավորով երրորդն է, «Սեւիլիան» 16-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 6:1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 23, 26, Անտուան Գրիզման, 53, Յանիկ Կարասկո, 69, Ալվարո Մորատա, 76, 90+2 - Յուսեֆ Էն Նեսիրի, 39

Չիրացրած 11մ՝ Իվան Ռակիտիչ («Սեւիլիա»),  74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով