20:24  ,  4 մարտի, 2023

«Քյոլնը» ոչ ոքի խաղաց «Ունիոն Բեռլինի» հետ, Ադամյանը դուրս եկավ փոխարինման

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Ունիոն Բեռլինն» ընդունեց «Քյոլնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։

«Ունիոն Բեռլինը» 44 միավորով երրորդն է, «Քյոլնը» 12-րդն է՝ 27 միավոր։

«Ֆրայբուրգը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Այս հանդիպումը եւս ավարտվեց 0:0 հաշվով։ «Ֆրայբուրգը» 42 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգին» եւ 5-րդն է։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 9-րդն է՝ 30 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով