15:20  ,  4 մարտի, 2023

ԱԱ․ Հայաստանի թիմի հաղթական հանդիպման լավագույն դրվագներն ու ամուսնության առաջարկ (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտել է հաղթանակով՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում 3:2 հաշվով պարտության մատնելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմին։

Հայաստանի հավաքականը որակավորման փուլի 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ դուրս եկել էլիտ ռաունդ։

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հաղթական հանդիպման լավագույն դրվագները։ Ընդմիջմանը Հայաստանի թիմի խաղացող Սարգիս Մարգարյանն ամուսնության առաջարկ էր արել սիրելիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English