«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն այս ամիս չի կարողանա մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի «Մասթերս» մրցաշարերին։ Սերբ թենիսիստին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր չեն տրամադրել, հաղորդում է ESPN-ը։
Նա խնդրել էր բացառություն անել իր համար եւ թույլ տալ կորոնավիրուսի դեմ չպատվաստված ժամանել ԱՄՆ, քանի որ չպատվաստվածների մուտքի արգելքը ԱՄՆ-ում վերացվելու է մայիսի 11-ին։
Ամերիկացի սենատոր Ռիկ Սքոթը թվիթերյան գրառումով հայտնել է, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին միջամտել եւ բացառություն անել Ջոկովիչի համար՝ հնարավորություն տալով մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի մրցաշարերին։
BREAKING: We have been told that @DHSgov just denied @DjokerNole's vaccine waiver request, making him ineligible to compete in the US next week in CA & in the @MiamiOpen. @JoeBiden must fix this NOW, grant the waiver & allow him to compete here in the states. https://t.co/TSD10yM8u6
— Rick Scott (@SenRickScott) March 3, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում