10:12  ,  27 փետրվարի, 2023

Ռիո․ Ալկարասը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պարտվեց Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչում։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, որն առավելության հասավ 5:7, 6:4, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։

Ռիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար էր։

Անցած տարի Ալկարասը եզրափակիչում հաղթել էր արգենտինացի Դիեգո Շվարցմանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English