Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ՝ 1:1:
64-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, որը խաղադաշտի կենտրոնում արմունկով հարվածեց գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին։ 78-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին առաջ մղեց ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ալվարո Ռոդրիգեսի գոլը 85-րդ րոպեին։
«Ռեալը» 52 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 42 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)
Ալվարո Ռոդրիգես, 85 - Խոսե Խիմենես, 78
Հեռացում՝ Անխել Կոռեա («Աթլետիկո»), 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում