09:34  ,  24 փետրվարի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) արդյունքում 1/8 եզրափակիչ են դուրս եկել շվեյցարական «Բազելը», լեհական «Լեխ Պոզնանը», բելգիական «Գենտը», իտալական «Ֆիորենտինան» ու «Լացիոն», Կիպրոսի «ԱԵԿ Լառնական», մոլդովական «Շերիֆ Տիրասպոլը», բելգիական «Անդերլեխտը»։

Խմբային փուլի արդյունքում 1/8 եզրափակիչ էին դուրս եկել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրն» ու «Սիվասսպոր», անգլիական «Վեստ Հեմը», իսպանական «Վիլյառեալը», ֆրանսիական «Նիցան», հոլանդական «ԱԶ Ալկմարը», շվեդական «Յուրգորդենը», Սլովակիայի   «Սլովան Բրատիսլավան»։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։ 

Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում