00:13  ,  20 փետրվարի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց Գրիզմանի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլտ 73-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Աթլետիկոն» 41 միավորով չորրորդն է, «Աթլետիկը» 7-րդ տեղում է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով