12:06  ,  19 փետրվարի, 2023

Բուենոս Այրես․ Ալկարասը եզրափակիչում է եւ կմրցի Նորիի հետ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող ATP-250 մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց հայրենակցի՝ Բերնաբե Սապատա-Միրալիեսի հետ։ 1 ժամ եւ 17 րոպե տեւած պայքարում Ալկարասն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին, որը կիսաեզրափակիչում 7:6 (7:5), 6:4 հաշվով պարտության է մատնել պերուացի Խուան Պաբլո Վարիլյաս Պատինո-Սամուդիոյին։

Բուենոս Այրեսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 626 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English