01:55  ,  19 փետրվարի, 2023

Մադրիդի «Ռեալը» պարտության մատնեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»։ Մադրիդյան թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 78-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ 89-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Վինիսիուս Ժունիորը, սակայն գոլը չգրանցվեց VAR-ի հուշումից հետո։ Ավելացված ժամանակում Արքայական ակումբի երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

«Ռեալը» 51 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 30 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 78, Մարկո Ասենսիո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով