19:02  ,  18 փետրվարի, 2023

«Ռեալ Սոսիեդադն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալ Սոսիեդադի» իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը, որին գոլային փոխանցում կատարեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն։

75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սելտայի» պերուացի կիսապաշտպան Ռենատո Տապիան։

Ավելացված երրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի ֆրանսիացի պաշտպան Ռոբեն Լե Նորմանը (տեսանյութ

«Ռեալ Սոսիեդադը» 43 միավորով երրորդն է, «Սելտան» 13-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Սելտա»՝ 1:1 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 5 - Ռոբեն Լե Նորման, 90+3, ինքնագոլ

Հեռացում՝ Ռենատո Տապիա («Սելտա»), 75, երկրորդ դեղին քարտ

«Բետիս» - «Վալյադոլիդ»՝ 19:15 (Երեւանի ժամանակ)

«Մալյորկա» - «Վիլյառեալ»՝ 21:30

«Օսասունա» - «Ռեալ Մադրիդ»՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով