11:22  ,  21 մարտի, 2012

Գվարդիոլա. Մեսիին կարելի է համեմատել Ջորդանի հետ

Ամփոփելով Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Բարսելոնա» - «Գրանադա» (5:3) հանդիպումը` կատալոնացիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Լիոնել Մեսին խաղադաշտում կարող է ամեն ինչ, եւ դրան որեւէ բան հակադարձելն անիմաստ է:

«24 տարեկանում դառնալ «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու` անհավանական է: Ես հիացած եմ նրա խաղով: Մեսիին կարելի է համեմատել Մայքլ Ջորդանի հետ, որը գերիշխում էր բասկետբոլում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Գրանադայի» հետ խաղում Մեսին երեք գնդակ խփեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով