01:52  ,  16 փետրվարի, 2023

Մադրիդի «Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում չեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Էլչեի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

«Ռեալը» 48 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 8 միավոր։ «Էլչեն» վերջինն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Էլչե»՝ 4:0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 8, Քարիմ Բենզեմա, 31, 11մ, 45+1, 11մ, Լուկա Մոդրիչ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով