21:03  ,  13 փետրվարի, 2023

«Փյունիկը» պարտության մատնեց «Օրենբուրգին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում մարզական հավաքի ծրագրով անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով ռուսական «Օրենբուրգի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց Խոսե Կարաբայոն։

Օրվա առաջին ստուգողական խաղում «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինական «Ալեքսանդրիային»։ Գոլը խփել էր Արտակ Դաշյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով