15:08  ,  13 փետրվարի, 2023

Արտակ Դաշյանի գոլը հաղթանակ բերեց «Փյունիկին»

Թուրքիայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ստուգողական խաղում մրցեց ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ։ 

Երեւանյան թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց Արտակ Դաշյանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը փետրվարի 13-ին կանցկացնի եւս մեկ ստուգողական խաղ՝ մրցելով ռուսական «Օրենբուրգի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով