21:09  ,  12 փետրվարի, 2023

Դեպայի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ 89-րդ րոպեին աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

70-րդ րոպեին հեռացվել էր մադրիդյան թիմի չեռնոգորիացի պաշտպան Ստեֆան Սավիչը։

«Աթլետիկոն» 38 միավորով չորրորդն է, «Սելտան» 13-րդն է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 89

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով