21:06  ,  10 փետրվարի, 2023

Սպերցյան․ Մխիթարյանը մեզ համար կուռք է

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Մխիթարյանի հետ ծանոթացա Մակեդոնիայում, հավաքականի տեսական պարապմունքի ժամանակ։ Խոակին Կապառոսը բացատրում էր իսպաներեն, թարգմանում էին հայերեն, իսկ Ռոման Բերեզովսկին մեզ համար թարգմանում էր ռուսերեն։ Հենրիխը եկավ եւ ասաց ինձ․ «Ողջույն, Էդ ջան»։

Հետո ընթրիքի ժամանակ զրուցեցինք։ Ես նրան ցույց տվեցի լուսանկարը, թե ինչպես է հավաքականի խաղի ժամանակ ձեռքս բռնած ինձ դուրս բերել խաղադաշտ։

Հենրիխը մեզ համար կուռք է։ Նա առավելագույն համեստ է, զրուցասեր, բոլորին ջուր կլցնի։ Նա հասարակ է, ես շոկի մեջ էի դրանից»,- պատմել է Սպերցյանը «Коммент.Шоу»-ի եթերում։

21-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» լավագույն խաղացող այս մրցաշրջանի առաջին կեսի արդյունքում։

34-ամյա Մխիթարյանը հանդես է եկել նաեւ «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում», իտալական «Ռոմայում»։ Հայաստանի հավաքականում անցկացրած 95 խաղում նա խփել է 32 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով